Ուկրաինան տասը տարով անվտանգային երկկողմ պայմանագիր է ստորագրել Ճապոնիայի հետ։ Փաստաթուղթը սահմանում է Կիևին Տոկիոյի երկարաժամկետ աջակցության հիմնական ուղղությունները անվտանգության ու պաշտպանության, մարդասիրական օգնության, վերականգնման, արդյունաբերության ոլորտներում։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Ճապոնիան 4,5 միլիարդ դոլար կտրամադրի Կիևին:
Համաձայնագրով նախատեսվում է, որ Ուկրաինան ոչ մահաբեր սարքավորումներ կստանա: Ճապոնիան նաև խոստացել է ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: