Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Մոսկվան կհամագործակցի Պեկինի հետ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված նոր նախաձեռնության հարցում։
«Աշխարհի տարբեր երկրներում Ռուսաստանի դեսպաններն այդ երկրների իշխանություններին կփոխանցեն Ուկրաինայի հակամարտության ավարտի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկները և մանրամասն պարզաբանումներ կներկայացնեն: Ինչ վերաբերում է ԱԳՆ-ի դերին, մենք ոչ մեկի հետևից չենք պատրաստվում վազել։ Մենք կսպասենք, որ նրանց արձագանքեն»,- ասել է Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով նախագահի հանդիպումը ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ։
Լավրովը հավելել է՝ ամեն անգամ, երբ Արևմուտքը հրաժարվել է Ռուսաստանի խաղաղ առաջարկներից, դա ոչ մի լավ բանի չի հանգեցրել։