«Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատության համար» միությունը հունիսի 14-ին հրապարակել է այդ երկրում քաղբանտարկյալների նոր ցանկը, որում ընդգրկված է 304 մարդ: Վերջին 3 ամսում քաղբանտարկյալների թիվն ավելացել է 16-ով։ Ցուցակը կազմել են Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը և Քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը։
Նշվում է, որ 2000-ականների սկզբից ի վեր՝ առաջին անգամ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը գերազանցել է 300-ը:
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: