Կառավարության նիստում վարչապետն անդրադարձել է նաև ջրհեղեղից տուժած բնակավայրերում վերականգնման աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առաջին փուլով Կառավարության խնդիրն է՝ օգնել, որ ջրհեղեղից տուժած, տարհանված բնակիչները հնարավորինս արագ իրենց բնակարաններ վերադառնան: Գործադիրը նրանց կօգնի նորոգել, կահավորել բնակարանները: Աջակցություն կտրվի նաև տնտեսվարողներին: Գործադիրն առաջանահերթ դիտարկում է նաև վնասված մեքենաների խնդրի լուծումը: Երկարաժամկետ ծրագրերով նախատեսում են կառուցել նոր կամուրջներ: Դրանք, ըստ Փաշինյանի, կլինեն ոչ միայն տրանսպորտային ենթակառուցվածքներ, այլև կնախագծվեն այնպես, որ դառնան տվյալ համայնքի տեսարժան վայրերից մեկը:
Նիստի մանրամասները՝ տեսանյութում: