Բելառուս ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայան անդրադարձել է Ազգային ժողովում Հայաստանի վարչապետի հայտարարություններին։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի այցելի Բելառուս, քանի դեռ Լուկաշենկոն իշխանության է։ Նա ճիշտ է։ Լուկաշենկոն դավաճանել է Հայաստանին, ճիշտ այնպես, ինչպես Ուկրաինային։ Աշխարհին պետք է ազատ և ժողովրդավար Բելառուս՝ որպես հուսալի գործընկեր՝ հանուն խաղաղության, այլ ոչ թե դավաճան բռնապետ»,- X-ի միկրոբլոգում գրել է Տիխանովսկայան։
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: