Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է կադրեր՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կատարած շրջայցից։
«Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում մարդն է, քաղաքը մարդկանց համար բարեկարգ և հարմարավետ դարձնելը: Այս անգամ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էինք: Վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները»,- գրել է նա: