ԱԺ շենքի մոտ հունիսի 12-ին տեղի ունեցածի հետևանքով տուժած 8 անձ այս պահի դրությամբ բուժհաստատություններում է: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Վիրահատված բուժառուի վիճակը բավարար է գնահատվում, ստանում է համապատասխան օգնություն, մյուսներն էլ, կարծում եմ, այս 1-2 օրվա մեջ դուրս կգրվեն»,- ասաց նախարարը
Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ նաև ոստիկանության գործողություններին:
«Ոստիկանությունը գործել է իրավաչափ և իրականացրել է իր պարտքը՝ պաշտպանելու հասարակական կարգը Հայաստանում»,- հավելեց նախարարը:
Հիշեցնենք, որ ըստ վերջին տվյալների՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության էին դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան։