Ֆրանսիացիների մեծ մասը ցանկանում էր, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը լուծարվի, մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։
«Բնակչության ավելի քան 60 տոկոսը՝ երեք քաղաքացիներից երկուսը, արտահայտվել են Ազգային ժողովի լուծարման օգտին և ընդունել են այս որոշումը»,- ասել է Մակրոնը։
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ մտադիր է իրականացնել երկրի համար անհրաժեշտ բարեփոխումներ։ Մակրոնը ձախ և աջ կուսակցությունների չափավոր քաղաքական գործիչներին կոչ է արել միավորվել՝ խորհրդարանի ընտրությունում ծայրահեղ աջերին հաղթելու համար։
Ֆրանսիայի նախագահն ասել է, թե ցանկանում է, որ բարի կամքի տեր տղամարդիկ և կանայք, որոնք կարող են ոչ ասել ծայրահեղություններին, համախմբվեն և կառուցեն ընդհանուր նախագիծ երկրի համար:
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։