Խորհրդարանում գրեթե ամբողջ հարցուպատասխանն անցել է գերլարված մթնոլորտում: Գլխավոր հարցադրումները, ինչպես և սպասվում էր, խաղաղության գործընթացի համատեքստում կառավարության քաղաքականության, բանակցային նախկին օրակարգի, տարբեր փուլերի, հետպատերազմական զարգացումների ու ընդդիմադիր շարժման պահանջների շուրջ էին: Վարչապետն ընդդիմադիր պատգամավորին ի պատասխան հայտարարել է, որ իրենք և իրենց կողմից նշանակված իշխանությունն են դատարկել Լեռնային Ղարաբաղը: Փաշինյանի գնահատմամբ, 1998 թվականից Ղարաբաղի հարցը օգտագործվել է Հայաստանում ճնշումների, հարստահարումների համար և ներկայացվել, թե իբր դա արվում է Ղարաբաղի հարցը լուծելու համար: Երկրի ղեկավարն անդրադարաձել է նաև ընդդիմադիր շարժմանը և հերքել Գալստանյանի հայտարարությունը, թե իբր վարչապետը նրա հետ բանակցելու համար միջնորդ է ուղարկել:
Մանրամասները՝ Նորայր Շողիկյանի ռեպորտաժում։