Հայաստանը ՀԱՊԿ-ում սառեցրել է անդամությունը, հաջորդ քայլը լինելու է կազմակերպությունից դուրս գալը, խորհրդարանում հայտարարել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը անհնար է համարել ՀԱՊԿ անդամ Բելառուսի նախագահի հետ հետագա քննարկումները` հաշվի առնելով, որ Լուկաշենկոն հայտարարել է, թե 44- օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, ցանկացել Ադրբեջանի հաղթանակը: Երկրի ղեկավարը նաև արձանագրել է, որ Բելառուս այլևս երբեք չի այցելի, քանի դեռ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Անդրադառնալով ԼՂ-ի ինքնորոշման և կարգավիճակի վերաբերյալ ընդդիմության շահարկումներին` վարչապետ Փաշինյանը նշել է, որ առաջին անգամ է խոսում այս նյուանսի մասին, որ 1996-ի Լիսաբոնի գագաթաժողովի փաստաթղթերում խոսքը ինքնակառավարման մասին է, ոչ թե ինքնավարության:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։