Խորհրդարանը հաստատել է 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Իրենց ոլորտների ցուցանիշները ներկայացրել են նախարարներ Ժաննա Անդրեասյանը և Գևորգ Պապոյանը: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ գիտության ֆինանսավորումը 2018-ի համեմատ աճել է 280 տոկոսով: Էկոնոմիկայի նախարարի ներկայացրած թվերով՝ թիրախային 7 տոկոսի փոխարեն արձանագրվել է 8.7 տոկոս տնտեսական աճ:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի տեսանյութում։