Պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի լուրը, թե հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Բելառուս այլևս երբեք չեմ այցելի, քանի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն. Փաշինյան:
Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների. արտգործնախարարության մամուլի խոսնակ:
Կրեմլը հույս ունի շարունակել դաշնակցային հարաբերությունները Երևանի հետ. Պեսկով:
Մոսկվայի բորսան դադարեցրել է դոլարով և եվրոյով առևտուրը Միացյալ Նահանգների պատժամիջոցների պատճառով:
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայում գրանցված ընկերությունների նկատմամբ:
Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով տարանցման գումարը կբարձրանա 15 տոկոսով:
G7-ի երկրները Կիևին 50 մլրդ դոլար կհատկացնեն ռուսական ակտիվների հաշվին:
ՆԱՏՕ-ն չի վախենում, որ Ուկրաինային օգնելու հարցում Հունգարիային կհետևեն նաև դաշինքի մյուս երկրները. Ստոլտենբերգ:
Գազայի հատվածում զոհերի թիվը հատել է 37 հազարը: