Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։