Երևան-Սևան ճանապարհին՝ գազալցակայանում, օրեր առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։
Այս մասին 1Lurer.am-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
«Տուժածներից մեկը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը ծանր է։
Մյուս 4 տուժածի առողջական վիճակը բավարար է»,- ասաց Ծատրյանը։
Հիշեցնենք՝ հունիսի 6-ին՝ ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել էր 7 անձ: Նրանցից մեկը բուժօգնություն ստանալուց հետո դուրս էր գրվել։