ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մտավախություն չունի, որ դաշինքի մյուս երկրները Հունգարիայից հետո կհրաժարվեն զենք մատակարարել Ուկրաինային, քանի որ նրանք դա անում են «երկար տարիներ», այդ թվում՝ մինչև ուկրաինական հակամարտության սկսվելը։ Այդ մասին նա հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։
Ստոլտենբերգը պարզաբանել է, որ Հունգարիան հենց սկզբից հայտարարել էր, որ մահաբեր զենք չի տրամադրի, բայց ՆԱՏՕ-ի մյուս բոլոր երկրները դա անում են երկկողմ հիմունքներով կամ ԱՄՆ-ի գլխավորած կոնտակտային խմբի միջոցով: