Երևանյան բակերը պետք է ծառայեն մարդկանց հանգստին ու ժամանցին.
այս համատեքստում Քանաքեռ-Զեյթունում ավտոտնակներով փակված բակերը շարունակաբար փոխարինում ենք խաղահրապարակներով, ֆուտբոլի խաղադաշտերով, պուրակներով, կանաչ տարածքներով։ Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի Ֆեյսբուքի էջում։