Վոլոդիմիր Զելենսկին մեկնել է Սաուդյան Արաբիա, նրան ընդունել է թագաժառանգ Մուհամմադ բին Սալման Ալ Սաուդը։
Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ քննարկվել են երկկողմ հարաբերությունները, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Օրակարգում է եղել Շվեյցարիայում կայանալիք Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովը: Պաշտոնյաներն անդրադարձել են դրա նախապատրաստման աշխատանքներին, հնարավոր արդյունքներին և դրանց կյանքի կոչման հեռանկարին:
Քննարկվել են նաև համաշխարհային զարգացումները:
Մանրամասները՝ ռեպորտաժում: