Ազգային ժողովը շարունակում է քննարկել Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը:
ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի և ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Արմեն Դանիելյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:
Ներկայացված 3 թեկնածուից Ազգային ժողովը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու: