Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը հերքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն հայտարարությունը, թե սահմանափակվել է ընդդիմադիր պատգամավորների մուտքը խորհրդարան:
Նույն դժգոհությունը ԱԺ նիստի ժամանակ հայտնեց նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Ալեն Սիմոնյանը արձագանքեց. «Ես ասել եմ՝ որևիցե մեկի մուտքը չի սահմանափակվել, ես դրա մասին ասել եմ նախապես, ես դրա մասին ասել եմ երեկ, և դա փաստ է: Այսինքն՝ ուզեցել են պատգամավորները գալ, Դեմիրճյանից մտնել, իրենց թույլ չեն տվե՞լ: Ո՛չ, դա սուտ է…
Երեկվա հարձակումը ոստիկանների վրա անտեսում են, ասում են՝ գիտե՞ք ինչ՝ չեք թողել ներս մտնել: Քարեր էին շպրտում ոստիկանների վրա, հարձակվում էին…»: