ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Սիլիկոնյան հովիտ» աշխատանքային այցի վերջին օրվա հանդիպումներին։
««Սիլիկոնյան հովիտ» աշխատանքային այցիս վերջին օրը հանդիպել եմ տեխնոլոգիական ոլորտը ներկայացնող հայ համայնքի երիտասարդ ներկայացուցիչների հետ, որոնք ներգրավված են այնպիսի խոշոր ընկերություններում, ինչպիսիք են՝ Meta, Google, Lam Research, Synopsys, Microsoft և այլն։ Պայմանավորվել ենք ստեղծել աշխատանքային հարթակ, որտեղ կկարողանանք ներգրավել երիտասարդ, տաղանդավոր մեր հայրենակիցներին՝ համատեղելու ջանքերը բազմաբնույթ նախաձեռնությունների շուրջ»։