ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բուդապեշտ այցի ժամանակ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ պայմանավորվել է, որ հունգարական կողմը չի մասնակցի ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային աջակցության ջանքերին, բայց չի էլ արգելափակի ՆԱՏՕ-ի համապատասխան որոշումները հուլիսին կայանալիք գագաթնաժողովում: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կառույցի բոլոր գործողություններին մասնակցելու պարտավորություն չունեն: Օրբանն էլ նշել է, որ Հունգարիայի դիրքորոշումը տարբերվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծ մասի մոտեցումներից։
«Ուկրաինայի հարցում մենք պնդում ենք ամենակարճ ճանապարհով պատերազմական իրավիճակից անցնել խաղաղության»,- ասել է նա: Օրբանը հավելել է, որ ՆԱՏՕ-ի տարածքից դուրս բոլոր ռազմական գործողություններին մասնակցելը կարող է լինել միայն կամավոր և հիմնված ՆԱՏՕ-ի կանոնների և դաշինքի ավանդույթների վրա:
Մանրամասները՝ ռեպորտաժում: