Ջեյմս Օ՛Բրայենը վերահաստատել է Վաշինգտոնի ամուր աջակցությունը` Հայաստանի հետ զարգացող գործակցությանը: ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերի փոխպետքարտուղարի գլխավորած պատվիրակության առաջին հանդիպումը եղել է արտգործնախարարությունում, ամերիկյան կողմը հայ գործընկերների հետ քննարկել է Երևանին աջակցության ծրագրերը, որոնց շուրջ պայմանավորվել են վարչապետ Փաշինյանը և պետքարտուղար Բլինքենը Բրյուսելում եռակողմ հանդիպման ժամանակ:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում։