Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի ձախ և աջ կուսակցությունների չափավոր քաղաքական գործիչներին կոչ է արել միավորվել՝ խորհրդարանի ընտրությունում ծայրահեղ աջերին հաղթելու համար։
Ֆրանսիայի կենտրոնամետ նախագահն ասել է, թե ցանկանում է, որ «բարի կամքի տեր տղամարդիկ և կանայք, որոնք կարող են ոչ ասել ծայրահեղություններին, համախմբվեն և կառուցեն ընդհանուր նախագիծ» երկրի համար:
Մակրոնը կիրակի օրվանից ի վեր առաջին անգամ դիմել է ֆրանսիացի ընտրողներին մամուլի ասուլիսի ժամանակ, երբ նա հայտարարել է հունիսի 30-ին արտահերթ համապետական ընտրություն անցկացնելու մասին՝ Եվրախորհրդարանի քվեարկության ժամանակ ծայրահեղ աջերից իր կուսակցության պարտությունից հետո: