Դրված է հարցը հետևյալ կերպ. նախ մենք Հայաստանի 33 կամ 32+1 գյուղերի կենսական օկուպացված տարածքների հարցը երբեք օրակարգից չենք հանել և չենք հանելու: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի՝ Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս գալու հարցը դրվա՞ծ է խաղաղության պայմանագրում:
«Սեղանին դրված է հետևյալը. հիմա սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցնում են իրենց համատեղ աշխատանքի կանոնակարգը, որը պետք է ստորագրվի, ապա անցնի ներպետական ընթացակարգերով, և այդ կանոնակարգի հիման վրա պետք է շարունակվի սահմանազատումը: Որտեղ պետք է շարունակվի սահմանազատումը, պետք է ձևավորվի կոնսենսուս, այսինքն՝ մենք համատեղ որոշմամբ կշարունակենք սահմանազատել»,- նշեց Փաշինյանը: