Մենք կարող ենք վստահ փաստել, որ գիտական և տեխնոլոգիական մշակման համար նախատեսված այն միջոցները, որոնք ուղղել ենք ռազմարդյունաբերության ոլորտին, իրենց արդյունքը տվել են: Այդ մասին 2023 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:
«Դա արտահայտվում է առաջին հերթին նրանով, որ պաշտպանական գերատեսչությունը եռամյա պայմանագրերով նախորդ տարի, այս տարի և հաջորդ տարի նախատեսվել է և արդեն իսկ գնումներ են իրականացվել 90 մլրդ դրամի»,- ասաց նա:
Այս հարցում օգնողը, ըստ Հակոբ Արշակյանի, քաղաքական կամքն է եղել և, առաջին հերթին՝ վարչապետի ուղիղ հանձնարարականը և ուղիղ առաջնորդությունը, որ ՀՀ-ն պիտի դառնա ռազմարդյունաբերական զարգացած երկիր:
«Ցանկանում են հատկապես նշել Ռազմարդյունաբերության կոմիտեի, ԲՏԱՆ-ի ջանքերը, մեր ռազմարդյունաբերողների ջանքերը, որոնք շատ դեպքերում նույնիսկ ռիսկերի են գնացել և կնքել պայմանագրեր, որոնց ելքը շատ ռիսկային է եղել»,- ասաց նա: