Ոչ մի բան չի զիջվել, ոչ մի բան չի փոխանակվել: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա ոչ մի բան, ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, ՀՀ ինքնիշխան տարածքի ոչ մի միլիմետր չի զիջվել և չի զիջվելու: ՀՀ ինքնիշխան տարածքի ոչ մի միլիմետր սակարկման ենթակա չէ:
Մենք հրապարակել ենք քարտեզ, որտեղ է արվել սահմանազատում: Քարտեզը ձևավորվել է՝ այդ թվում բնակիչների հետ մեր ունեցած քննարկումների արդյունքում»,- ասաց վարչապետը: