Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հրավերով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հունիսի 12-14-ը կմասնակցի Ժնևում կայանալիք աշխատանքի միջազգային համաժողովի 112-րդ նստաշրջանին։ Այդ մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:
Նստաշրջանի օրակարգում ներառված են քննարկումներ՝ աշխատանքային իրավունքների խթանման, կայուն զբաղվածության ապահովման, արժանապատիվ աշխատանքի, աղքատության դեմ պայքարի և այլնի վերաբերյալ։
Այցի շրջանակում նախատեսված են նաև մի շարք հանդիպումներ՝ նստաշրջանի մասնակից երկրների պաշտոնատար անձանց և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ։