«Այն ինչ այսօր տեղի ունեցավ տարօրինակ չէ, քանի որ մենք գործ ունենք ոչ թե հոգևորականի, այլ մի սովորական, այլ երկրի քաղաքացի, ռեվանշիստ, բիզնեսմեն տերտերի հետ, ով իր օտարերկրյա տերերի միջոցով նպատակ ունի մեր երկիր նոր պատերազմ բերել, որի միջոցով էլ Հայաստանը կվերածի գուբեռնիայի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ԱԺ շենքի դիմաց տեղի ունեցած իրադարձություններին։
«Չի լինի։ Թույլ չենք տա կղերապետությանը, հետադիմությանը, ծայրագավառապետությանն ու գողերին, որ հաղթեն ժողովրդավարությանը, անկախությանն ու առաջադիմությանը։ Պետությունը շատ ամուր է»,- գրել է նա։