Տարածվել են կադրեր, որոնցում երևում է, որ այսօր ԱԺ շենքի դիմաց դաստակի վնասվածք ստացած երիտասարդը վնասվածքը ստանում է այն պահին, երբ փորձում է գետնին ընկած լուսաձայնային նռնակը վերցնել ու նետել ոստիկանների ուղղությամբ:
ԱՆ-ից հայտնել են, որ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության դիմած անձանց թիվը մեծացել է․ արդեն 55 քաղաքացիական անձ և ոստիկան է դիմել բուժհաստատություններ։ Բոլորը ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
«Ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվում է»,- ընդգծում է նախարարությունը: