«Ոտքից գլուխ բարոյազուրկ նախկին հոգևորականը իր վերադաս «հոր» հետ ու խորհրդարանի ռոբասերժական դաշնակցական խմբակներով կրում են ամբողջ սադրանքի պատասխանատվությունը: Երբևէ ժողովրդի քվեն չստացածները հերթական անգամ Հայաստանի Հանրապետության պետականության հիմքերը ճոճելու սրիկայական փորձերի մեջ են»,- ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը:
«Ինչքան հեռու էր էս նախկին հոգևորականը Հոգևորից, որ շուրջը հավաքված իրեն վստահող մարդկանց քանակից գլուխը կորցրեց ու առանց պատասխանատվության մի գրամի դրդեց նրանց սադրանքի ու ապօրինության... Սա էր օրեր շարունակ ծրագրում՝ 2020 թ.ի նոյեմբերի 9ի գիշերը նույն ղեկավարների ծրագրած, բայց կիսատ թողածը ավարտին հասցնելու մոլուցքով: 96-ի սեպտեմբերներ, 99-ի հոկտեմբերի 27ներ, 2020-ի նոյեմբերի 9-ի գիշերներ երազողներ, երազներդ անկատար են մնալու: Հայաստանի Հանրապետությունը կա ու լինելու է անկախ ու ինքնիշխան»,- գրել է նա: