ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ անդրադարձել է Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին։
«Քոչարյան Ռոբերտի պատգամավորներից մեկը ԱԺ-ում հարցնում է, թե երբ ենք կաթողիկոսից ներողություն խնդրելու Սարդարապատում մի քանի րոպե սպասացնելու համար։ Իրականում կաթողիկոսն ու իրա օրհնանքով ժողովրդին ոստիկանական պատի վրա առաջ գնալու հրահանգ տվողները ու բախում հրահրողները պետք է ներողություն խնդրեն ու կանգնեն օրենքի առաջ։ Օրենքից իրեն դուրս դրած մարդ չի կարող լինել մեր երկրում, ուզում է սև շորերով լինի, ուզում է սպիտակ։
Հ.Գ. Կանադայի քաղաքացիությունդ էլ չի փրկելու քեզ սուտասան հանցագործ»,- գրել է նա։