«Ինչպես և սպասվում էր Գարեգին Բ-ի և Քոչարյանի պլանը բախումն էր»,- ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը՝ կից տեսանյութեր հրապարակելով։
«Բագրատի կոչից և անմիջապես իր սադրանքից՝ ոստիկանների ուղղությամբ հարձակումից հետո ցուցարարները պատրաստված կերպով կոտրեցին Սիրահարների այգու ցանկապատը, սկսեցին ոստիկաններին հարվածել ինչպես ծանր ու մեծ, այնպես էլ տեսանյութում երևացող մանրացվող քարերով»,- գրել է նա։