Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 30 անձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։
«Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն հիմնականում թեթև և միջին ծանրության վնասվածքներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- տեղեկացնում են նախարարությունից։
ՀՀ ՆԳՆ-ից ավելի վաղ հայտնել են, որ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկում տեղի ունեցող ակցիայի որոշ մասնակիցներ ոստիկանների ուղղությամբ նետել են շշեր, ոստիկանական պատը ճեղքելու փորձ կատարելիս վերցրել են ոստիկանների սաղավարտներ ու մահակներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից: