Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկից 6 ոստիկան տեղափոխվել է տարբեր բուժկենտրոններ: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին ՆԳՆ-ից:
Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկում տեղի ունեցող ակցիայի որոշ մասնակիցներ ոստիկանների ուղղությամբ նետել են շշեր, ոստիկանական պատը ճեղքելու փորձ կատարելիս վերցրել են ոստիկանների սաղավարտներ ու մահակներ։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ ՆԳՆ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար ոստիկանություն էր բերման ենթարկվել ակցիայի 60 մասնակից։