Մենք ունեցել ենք 7 տուժած: Մեկն այդ օրը ստացել է անհրաժեշտ բուժօգնությունը և դուրս է գրվել: Հոսպիտալացվել է 6 հոգի, 6 հոգուց երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են ընդունվել, հետազոտվել են, և այս պահին ստանում են վերակենդանացման բաժանմունքում բուժօգնությունը, նրանց վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուս 4 հոգունը միջին ծանրության են, և վերջին երկու օրվա ընթացքում ունենք դրական դինամիկա նրանց բուժման ընթացքում, ինչը շատ ուրախալի է: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին:
Մանրամասները՝ տեսանյութում: