Ազգային ժողովի շենքի մոտ իրավիճակը հանդարտվել է:
Հիշեցնենք՝ ԱԺ շենքի մոտ իրավիճակը լարվել էր, ցուցարարները բախումներ էին հրահրել ոստիկանության հետ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը ) նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերման ենթարկվել ակցիայի 42 մասնակից։
ԱԱԾ-ն և Ներքին գործերի նախարարությունը հանդես էին եկել հայտարարությամբ՝ հորդորելով զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: Ընդգծվում է՝ հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի:
Հիշեցնենք՝ Բագրատ Գալստանյանի գլխավորած շարժումը հունիսի 9-ից Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, նստացույց է սկսել: Գալստանյանը հայտարարել է, որ հունիսի 12-ը կարևոր հանգրվան է լինելու, և ժամը 15-ին իր աջակիցներին հրավիրել է Բաղրամյան պողոտա՝ հավաքի: