Պաշտպանության նախարարի հրամանով ԶԻՆԱՊԱՀԻ գործադիր թիմը պարգևատրվել է մեդալներով: «Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվել է գլխավոր գործադիր տնօրենը, «Վազգեն Սարգսյան» մեդալով՝ հատուցումների գծով տնօրենը, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալը, ֆինանսական տնօրենը, հանրային կապերի և հաղորդակցության տնօրենը: Այսօր ներկայացվել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի 2023 թվականի և 2024-ի առաջին եռամսյակի հաշվետվությունը:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: