ՀՀ սահմանազատված հատվածում ՀՀ ինքնիշխան տարածքում ոչ մի օտարերկրյա ներկայացուցիչ չկա: Սա ՀՀ դե յուրե նշանակություն ունեցող սահմանն է (ցույց է տալիս քարտեզը), և Կիրանցում ՀՀ-ի դե յուրե նշանակություն ունեցող պետական սահմանը ճշգրիտ անցնում է այնտեղով, որտեղով նկարագրված է: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, որն առնչվում է սահմանազատումից հետո Կիրանց բնակավայրի անվտանգության խնդիրներին:
«Հիմա Կիրանցը՝ որպես բնակավայր, անվտանգ է, քան երբևէ»,- այս համատեքստում հայտարարեց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: