2018 թվականից ամենամեծ պրոբլեմը, որի հետ ես և մենք առնչվել ենք ԼՂ-ի խնդրի հետ կապված, հետևյալն է եղել, որ 2018 թվականի ապրիլի դրությամբ մի իրադրություն ենք ունեցել, որ մենք անխուսափելիորեն պիտի գնանք զիջումների կամ պատերազմի ճանապարհով: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հարցին, թե պատկերացնո՞ւմ է այն գինը, որ հայ մարդը և ՀՀ-ն պիտի վճարեն խաղաղության համար:
«Ես այդ հարցի պատասխանն ունեմ, և այդ հարցի պատասխանն է ՀՀ-ի 29.743 քառակուսի կիլոմետրը»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: