Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե ինձ սիրում են, թե չեն սիրում, կարևորն այն է, որ ես եմ իրենց սիրում: Եվ կարևորն այն է, որ ես սիրում եմ նաև բոլոր ինձ չսիրողներին, և ինձ բոլոր չսիրողներին սիրելու իրավունք և հնարավորություն ինձ տալիս է մի քաղաքական երևույթ, որը կոչվում է լեգիտիմություն: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանի դիտարկմանը, թե հիշո՞ւմ է Փաշինյանը՝ ինչպես է եկել իշխանության:
«Ես մարդկանց հետ շփվելու խնդիր չունեմ: Ասում եք՝ հիշո՞ւմ եք՝ ոնց եք եկել իշխանության: Ես ոնց եկել եմ իշխանության, այդպես էլ մնում եմ իշխանության»,- ասաց նա: