Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը մի հարթության մեջ չէ, չի կարելի շեշտ դնել մի ուղղության կամ մի թեմայի վրա: Այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ այդ երկու երկրների հարաբերությունները ռազմավարական մակարդակի բերելը բովանդակություն ունի՞, թե՞ ավելի շատ բարոյական աջակցության տիրույթում են։
«Դա արտահայտում է երկու կառավարությունների քաղաքական կամքը՝ խորացնելու հարաբերությունները՝ դա ամենակարևորն է: Հիմա այդ քաղաքական կամքը կոնկրետ որոշումներով, գործողություններով, գործառույթներով պետք է արտահայտվի»,- նշեց վարչապետը: