«Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում է: Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ կենտրոնը նոր գույք, ժամանակակից բուժսարքավորումներ է ստացել, նորոգվում են հիվանդասենյակները:
«Երևան» բժշկագիտական կենտրոնի արդիականացումը դեռ նախորդ տարի է սկսվել, աշխատանքները շարունակվում են և արդեն հաջորդ տարի կենտրոնը քաղաքացիներին կարող է լիարժեք ու որակյալ ծառայություններ մատուցել: