«Սիլիկոնյան հովտում» ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության ավագ փոխնախագահ, Solutions Group-ի գլխավոր տնօրեն Յոախիմ Կունկելի և գլխավոր ճարտարագետ Երվանդ Զորյանի հետ։
Հանդիպմանը քննարկվել են ԲՏԱ նախարարության կողմից ՀՀ-ում իրականացվելիք, մասնավորապես, ճարտարագիտական մասնագիտություններին վերաբերող կրթական ծրագրերը և համաձայնություն է ձեռք բերվել ընդլայնելու համագործակցությունը:
Հայաստանում 20 տարվա ներկայություն ունեցող «Սինոփսիս»-ն այն ընկերություններից է, որը մեծ ներդրում ունի ընթացիկ ճարտարագիտական, գիտահետազոտական և կրթական ծրագրերում: Ընկերությունում այժմ աշխատում է շուրջ 1200 բարձր որակավորում ունեցող ճարտարագետ և R&D գիտնական: