Նախնական տվյալներով՝ Աջափնյակում կրակոցների հետևանքով կա մեկ զոհ, մեկ վիրավոր։ ՆԳՆ-ից 1Lurer.am-ին հայտնեցին, որ ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։
Ինչպես տեղեկացրել էինք, նախնական տեղեկություններով՝ Աջափնյակում հնչած կրակոցների հետևանքով կա մեկ զոհ։ Ավելի վաղ հայտնել էինք՝ ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ կրակոցներ են հնչել Աջափնյակում: Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր: