«Սիլիկոնային հովիտ» աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հյուրընկալվել են Lam Research Corporation-ում, որտեղ արդյունավետ հանդիպում է տեղի ունեցել Lam Research Corporation-ի կորպորատիվ ռազմավարության գծով փոխնախագահ Օդրի Չարլզի հետ: Այդ մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:
Հանդիպման ընթացքում Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է հայաստանյան բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի բարելավման ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ նորանոր վերազգային ընկերություններ (MNC) Հայաստանում ներգրավելու նպատակով։
Քննարկվել է նաև կիսահաղորդիչների արդյունաբերության ապագան և համագործակցության հնարավոր ուղղությունները։