Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 11-ից մինչև հուլիսի 1-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն, փակ է լինելու Դավիթ Բեկի փող. - Հունան Ավետիսյան փող. խաչմերուկից մինչև Հ. Ավետիսյան փող. - Վիլնյուս փող. խաչմերուկ, նաև Ավետիսյան փող. - Վիլնյուս փող. խաչմերուկից մինչև 40 համարի երթուղու վերջնակետ ճանապարհահատվածները:
«Վարորդներին հորդորում ենք՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով գիշերային ժամերին տրանսպորտային միջոցները չկայանել նշված ճանապարահատվածի երթևեկելի մասում:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: