Բաղրամյան պողոտայում երթևեկության դադարեցման կապակցությամբ որոշակի փոփոխություններ են կատարվել տրոլեյբուսային հ. 9 երթուղու ուղեգծում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Նախկին ուղեգիծն էր՝
Ավան (սկիզբ) - Բաբաջանյան - Աճառյան - Ռուբինյանց փողոցներ - Կոմիտասի պող. - Մարշալ Բաղրամյան պող. - Սայաթ-Նովա պող. - Խանջյան փող. - Կրկես,
հետադարձը՝
Գր. Լուսավորիչ - Մաշտոցի փող. - Մարշալ Բաղրամյան պող. և նույն ուղեգծով՝ մինչև Ավան:
Փոփոխված ուղեգիծն է՝
Ավան (սկիզբ) - Բաբաջանյան - Աճառյան - Ռուբինյանց փողոցներ - Կոմիտասի պող. - Գյուլբենկյան - Հր. Քոչարի - Վազգեն Վեհափառի փողոցներ - Կոմիտասի պող., այնուհետև՝ նախկին ուղեգծով մինչև Ավան: