Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին CNN Türk-ին տված հարցազրույցում պատասխանել է լրագրողի հարցին՝ ինչպես է Թեհրանը վերաբերվում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»:
«Թեհրանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է նպաստել տարածաշրջանի զարգացմանը», - նշել է Բաղերին, միաժամանակ հավելել՝ «բայց մյուս կողմից մենք չենք ընդունում որևէ նախաձեռնություն, որը կարող է տարածաշրջանում սահմանների ու ժողովրդագրության փոփոխության պատճառ դառնալ»:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։