Բեռլինում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողովում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել է՛լ ավելի ամրապնդել երկրի հակաօդային պաշտպանությունը։ Նա դաշնակիցներին հորդորել է աջակցել ՀՕՊ ոլորտում գերմանական նախաձեռնությանը հնարավոր ամեն ինչով։
Բացի դրանից՝ Շոլցն Ուկրաինային խոստացել է լայնածավալ և երկարաժամկետ օգնություն երկրի վերականգնման համար: Նրա խոսքով՝ ի թիվս այլ հարցերի, նա այդ հարցը կբարձրացնի Իտալիայում G7-ի գագաթնաժողովում, որը կսկսվի հունիսի 13-ին:
Գերմանիայի կանցլերը մատնանշել է Համաշխարհային բանկի տվյալները, որոնց համաձայն՝ Ուկրաինային առաջիկա 10 տարում վերականգնման համար անհրաժեշտ կլինի մոտ 500 մլրդ դոլար: