Մալավիի կառավարությունը հայտնել է, որ փոխնախագահ Սաուլոս Չիլիմային տեղափոխոխող ինքնաթիռն անհետացել է ռադարներից, որոնողական աշխատանքը շարունակվում է։ Երկրի նախագահ Լազարուս Չակվերան ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է, որ իր հրամանով որոնողափրկարարական աշխատանքը կշարունակվի մինչև ինքնաթիռի հայտնաբերումը: Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի գտնել որևէ փրկվածի:
Ինքնաթիռը Մալավիի մայրաքաղաք Լիլոնգվեից մեկնել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 9-ին և ուղևորվելիս է եղել Մզուզու քաղաք: Ինքնաթիռում եղել է 10 մարդ, այդ թվում՝ փոխնախագահը։
Չիլիման Մալավիի փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է 2014 թվականից: